Որքանո՞վ են հայտնի երեկ բերման ենթարկված 4 «գողականները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթն այսօր գրել էր, թե երեկ երեկոյան ժամը 11-ի դրությամբ ոստիկանություն էին բերման ենթարկվել 4 հայտնի «գողականներ», որոնց անձնագրային անունները ճշտել չի ստացվել, բայց նրանք հայտնի են իրենց մականուններով` Մանետի տղա Սամո, Գոնչո, «օրենքով գող» Խոյի տղա «գող» Աֆուլիկ, Շահումյանցի Ժիրո:

Armlur.am-ի հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանը, լսելով վերոնշյալ անունները, նշեց, որ ինքը կարող է ցանկը շարունակել` Մշո, Քյարո…. և այլն, և դրանք, քրեագետի խոսքերով, պարզապես անուններ են, որոնք ասվում են ասելու համար:

«Ով կուտը կուլ տվեց, կուլ տվեց, ի՞նչ ա էղել որ: Իրականում սա լուրջ խոսակցության թեմա է, և պետք չէ ուղղակի անուններ նշել ու ցանկացածին հայտնի դարձնել»,- նշեց Սերգեյ Գալոյանը:




Լրահոս