Ամիր Խանն արդեն պատրաստ է մենամարտել Պակյաոյի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին միջինքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն բրիտանացի Ամիր Խանն  (29-3, 19 КО) արդեն չի բացառում մենամարտը ֆիլիպինցի Մեննի Մակյաոյի (56-5-2, 38 КО) հետ:  Նախկինում նրանք մարզվում էին նույն մարդու՝ Ֆրեդի Ռոուչի մոտ, և բացառում էին պայքարը նրանց միջև, սակայն հիմա Խանի մարզիչը Վիջիլ Հանտերն է, և խնդիր որպես այդպիսին այլևս չկա:

«Մենք ցանկանում ենք մենամարտել լավագույններից լավագույնների հետ»,-հայտնել է Ամիր Խանը Sky Sports Ringside-ի հետ հարցազրույցի ընթացքում:-Հաջորդ անգամ ծրագրում եմ ռինգ դուրս գալ նոյեմբերին կամ դեկտեմբերին: Հիմա դեռ պատրաստվում եմ հանգստանալ, առջևում Ռամադանն է:

Ընդհանրապես, ինձ պետք են Մարկեսի, Պակյաոյի, Մեյվեզերի նման մրցակիցներ. դրանք մեծ անուններ:

Հիմա բանակցություններ ենք վարում Պակյաոյի հետ, և չի բացառվում, որ հենց նա կդառնա իմ հաջորդ մրցակիցը: Մեյվեզերի հետ նույնպես մի օր կհանդիպեմ հաղթարշավս շարունակելու դեպքում: Բայց սեպտեմբերին նրա հետ մենամարտել ես չեմ կարողանա Ռամադանի պատճառով: Միգուցե դա լինի հաջորդ տարվա մարտին:




Լրահոս