ԱԱ-2014. Մեսիի դուբլը նպաստեց Արգենտինայի հաղթանակին (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր անցկացվում էր F խմբի վերջին տուրի խաղերը: 1/8-րդ եզրափակչի ուղեգիր նվաճած արգենտինացիները հանդիպել էին  Նիգերիային, իսկ Բոսնիան և Հերցոգովինան մրցում էր Իրանի դեմ:

Նիգերիա – Արգենտինա խաղում վերջիններս ընդմիջման գնացին հաշվի մեջ առավելությամբ: 3-րդ րոպեում գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսին, ում գոլին մեկ րոպե անց պատասխանեց  Ահմեդ Մուսան:  Առաջին խաղակեսի վերջնամասում Մեսին դարձավ դուբլի հեղինակ:

Երկրորդ խաղակեսում Նիգերիան խփեց նաև երկրորդ գոլը: 47-րդ րոպեին իր օգտին դուբլ դրանցեց Մուսան: Սակայն 3 րոպե անց Ռոխոյի գոլի շնորհիվ Արգենտինան  կրկին առաջ անցավ հաշվի մեջ:

Իսկ Բոսնիս և Հերցոգովինա-Իրան խաղում Բոսնիան ընդմիջման գնաց նվազագույն հաշվով առավելությամբ, սակայն երկրորդ խաղակեսում կարողացավ զարգացնել իր առավելությունը:  Այսպիսով` Արգենտինան և Նիգերիան հաջորդ փուլում են:

ԱԱ-2014, F խումբ, երրորդ տու ր

Նիգերիա – Արգենտինա՝ 2:3

Ահմեդ Մուսա, 4 – Լիոնել Մեսի, 3, 45+1

Բոսնիա և Հերցոգովինա – Իրան` 3:1

Ջեկո, 23, Պյանիչ, 59,  Վրշաևիչ, 82 –  Գուչանեդժադ, 82




Լրահոս