23-ամյա նիգերիացի փոփ-աստղ Ադոկիյե Կիրիանը սկանդալային հարցազրույց է տվել: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր կուսությունը նվիրաբերել «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայիններին, եթե նրանք ազատ արձակեն ապրիլին առևանգված դպրոցական աղջիկներին: Երգչուհու հայտարարությունը նրա երկրագուների շրջանում ոչ միանշանակ արձագանք է առաջացրել, տեղեկացնում է NY Daily News-ը:
«Այդ ամենը չափազանց անարդարացի է: Ես կուզեի ինքս ինձ առաջարկել այդ դպրոցականների փոխարեն: Նրանք ընդամենը 12-15 տարեկան են, իսկ ես շատ ավելի մեծ եմ և փորձառու: Եթե նույնիսկ գիշերն ինձ մոտ 10-12 տղամարդ գա, ես կկարողանամ դա տանել», – հայտարարել է Ադոկիյե Կիրիանը Vanguard կայքին տրված հարցազրոյցում: Նախկինում նույն միտքը նա արտահայտել էր Twitter-ի իր կայքէջում:
Չնայած նման համարձակ հայտարարությանը, երգչուհին բլոգերներից քննադատության մի մեծ ալիք է ստացել:
«Այդ աղջիկն ուզում է անուն հանել տասնյակ երեխաների ողբերգության հաշվին», – գրում են Twitter-ի օգտատերերը: Նրանցից շատերը համոզված են, որ 23-ամյա աստղը փորձում է այդ ճանապրհով ուշադրություն գրավել:
Երգչուհու երկրպագուներից շատերը կասկածի տակ են առնում այն փաստը, որ նա մինչ այժմ կույս է: Ինչևէ, երգչոհին չի պատրաստվում հրաժարվել իր խոսքից: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ համաձայն է տրվել նրան, ով իր մայրիկի համար ինքնաթիռ կգնի: