ՀՀ-ի ոստւկանությունից armlur.am -ին հայտնում են, որ Փետրվարի 29-ին, ժամը 16.00-ին, Գուգարք գյուղի մի բնակչուհուց ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ փետրվարի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի զգեստապահարանում դրված գրքի միջից՝ 160.000 դրամից, գողացել են 40.000 դրամը: Պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի 59-ամյա մի բնակչուհի՝ փետրվարի 8-ին տուժողի տանը հյուրընկալվելու ընթացքում: Պարզվել է նաև, որ նույն կինը 2005 թ. գարնանը հյուրընկալելով մեկ այլ հարևանուհու տանը՝ սեղանի վրայից գողացել էր 2 գրամանոց ոսկյա մատանի, որը հետագայում վաճառել էր: Կատարվում է հետաքննություն:
Հյուրընկալվելու եվ գողանալու սովորություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ