«Ոսկե դարպասները» կպաշտպանեն ինքասպաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սան-Ֆրանցիսկոյի իշխանունություններին 76 միլիոն դոլար կտրամադրվի լենգենդար «Ոսկյա դարպասների» շուրջ հատուկ ցանցի ստեղծման համար, որը պետք է խանգարի ինքնասպանություն գործել ցանկացողներին, տեղեկացնում է CNN-ը:
Ցանցի լայնությունը կկազմի մոտ 6 մետր, իսկ նրա երկարությունը ամեն կողմից կլինի ավելի քան 2,7 հազար կիլոմետր: Ցանցը նախատեսվում է ամրացնել կամուրջի բազրիքների տակ: Դա պետք է վախեցնի կամրջից ցատկել և ինքնասպան լինել ցանկացողներին:

Նման ցանցեր արդեն իսկ կառուցվել են ինքնասպանների այլ սիրված վայրերում, որոնք են Վաշինգտոնի կամուրջը և բրիտանական Բրիստոլը: Ցանցը բազրիքների տակ ամրացվում է այնպիսի բարձրության վրա, որ ինքնասպանները կարող են ծանր վնասվածքներն ստանալ, բայց ողջ մնալ:

Սպասվում է, որ ծախսերի մոտ երեք երրորդն իր վրա կվերցնի դաշնային բյուջեն: Մնացած գումարները պետք է ստացվեն նահանգի բյուջեից և մասնավոր կապիտալի ներգրավման հաշվին:

«Ոսկե դարպասներ» կամուրջը ինքնասպանների սիրված վայրերից է: 2013թ.-ին կամրջից ցած են նետվել 46 մարդ, իսյ ընդանուր առմամբ,1937թ.-ին կամրջի բացման օրվանից այստեղ իրենց կյանքին վերջ են տվել ավելի քան 1500 մարդ:




Լրահոս