Որ ընդդիմադիր կուսակցությունները կշնորհավորեն Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր 60-ամյակի առթիվ բազմաթիվ շնորհավորանքներ է ստանում թե՛ արտերկրի իր գործընկերներից, թե՛ Հայաստանի քաղաքական գործիչներից:

Armlur.am-ը փորձեց Հայաստանի խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից ճշտել, թե իրենք շնորհավորելու են արդյոք ՀՀ նախագահին, թե ոչ:

Իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում, պարզվում է, այս հարցը չի էլ քննարկվել: «Կուսակցությունում այդ հարցը չի էլ քննարկվել», – ասաց կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Այս հարցով  «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը չդիմեցինք, քանի որ ակնհայտ է, որ արմատական դիրքերից հանդես եկող և մշտապես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ՀԱԿ-ը չի շնորհավորի նախագահին:

ՕԵԿ-ի մամլո խոսնակ Արթուր Միսակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը նույնպես չի շնորհավորելու Ս. Սարգսյանին:




Լրահոս