Ինչ կարող է լինել, եթե վեճի բռնվես մարմնավաճառների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր-Նորքի 32-ամյա բնակիչ, նախկինում երեք անգամ դատապարտված Էդգար Գևորգյանը կրկին ամբաստանյալի աթոռին է:

Այս անգամ` մարմնավաճառներին վիրավորելու, նրանց հետ վիճաբանության մեջ մտնելու, ապա դրա հետևանքով Ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտնվելու ու ոստիկանների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք  դրսևորելու հետևանքով:

Էդգար Գևորգյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 1 մասի չափանիշներով (խուլիգանություն), և խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Armlur.am-ը տեղեկանում է, որ գործը մակագրվել է Շենգավիթ համայնքնի առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:

Մեղադրական եզրակացության մեջ մասնավորապես ասվում է, որ Գևորգյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, 2014թ. ապրիլի 17-ին` ժամը 02:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի սկզբնամասում` Երևանյան լճի աջակողմյան հատվածում, վիճաբանել է մարմանավաճառուհիներ` Իրինա Եղոյանի և Անահիտ Սարդարյանի հետ, հայհոյանքներ է հնչեցրել վերջիններիս հասցեին, որից հետո բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հերթապահ մասում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հերթապահ մասի աշխատակիցների բնականոն աշխատանքը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հերթապահ մասում ներկա գտնվող աշխատակիցների նկատմամբ` հայհոյանքներ հնչեցնելով աշխատակիցների հասցեին:




Լրահոս