Պայծառատես Սերժ Սարգսյանը կանխատեսում է Հայաստանի ապագան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Հայաստանը մեծ ապագա ունի”, – այս գուշակությունը Tert.am-ի հետ զրույցում արել է պայծառատես Սերժ Սարգսյանը, ով իր իսկ պնդմամբ աշխատում է “Ազգային միաբանության” առաջնորդ Արտաշես Գեղամյանի հետ և “խորհուրդներ է տալիս նրան”: “Շատ հզոր երկրներ հետագայում կարող է “վարի գնան”` կապված բնության երևույթների հետ, հատկապես` ջրհեղեղի, բայց Հայաստանը մնալու է` որպես Նոյի երկիր”ե, – ասաց պայծառատեսը: Նա վստահությամբ նշեց, որ մեծ թվով մարդիկ են գալու Հայսատանում բնակություն հաստատելու: “Գալու են ոչ միայն հայեր, այլ նաև արտասահմանցիներ: Դա կլինի մոտավորապես 20 տարի հետո: Այդ շրջանում տիեզերքից Հայաստանը մեծ իմպուլս է ստանալու: Հայաստանից փախած մարդիկ հետ են սկսելու գալ մի 3-4 տարուց”, – ասաց նա: Պայծառատես Սերժ Սարգսյանը կանխատեսել է նաև առաջիկա նախագահական ընտրությունները ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի համար: “Ռուսաստանում կլինի Պուտինը, Հայաստանում` կրկին Սերժ Սարգսյանը”,-ասաց նա: Tert.am-ի այն հարցին, թե իր որ գուշակություններն են իրականութուն դարձել, նա պատասխանեց. “բոլորը” և բերեց հետևյալ օրինակը` “1993թ-ին “Эпоха” թերթում գրել եմ, որ Ղարաբաղի պատերազմը 1994թ-ի մայիսին հայերին է օգտին է ավարտվելու”: Նմանօրինակ գուշակություններով Սերժ Սարգսյանը զբաղվում է արդեն 30 տարի: Ինքն իրեն Աստծո ընտրյալ է համարում: Նա պատմում է, որ 30 տարի առաջ իրեն են այցելել տիեզերական մարմիններ և բացատրել, թե ինքը ինչ պետք է անի: Նա չի հաղորդում որևէ տեղեկություն մինչև ազդակներ չստանա տիեզերքից:




Լրահոս