Օրերս Երեւանի «Հարսնաքար» ռեստորանում Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ակտիվ բնակիչներին է ներկայացվել «Մասիվի ապագա պատգամավոր» Սամվել Ֆարմանյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «թաղի տղաների» հավաքին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո): Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Ֆարմանյանը, որի հաղթանակի համար ամեն ինչ պետք է արվի: Իսկ Ռուբեն Հայրապետյանն էլ ասել է, որ չի բացառվում` ինքը եւս մի երիտասարդի ներկայացնի` Ավանի ընտրատարածքից պատգամավոր դառնալու համար: Սակայն մեկ-երկու օր հետո Հայրապետյանը կայծակնային արագությամբ հայտարարեց, որ ինքն է առաջադրվելու Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ