ՍԿԱՆԴԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Россия 1» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Պոեդինոկ» հաղորդման ժամանակ խոշոր սկանդալ է ծագել, բայց ոչ թե բանավիճողների` ՌԴ նախագահի թեկնածուներ Վլադիմիր Ժիրինովսկու ու Միխայիլ Պրոխորովի միջեւ, այլ Ժիրինովսկու եւ Պուգաչովայի: Երգչուհին հայտարարել է, որ Ժիրինովսկին իր այս տեսակ պահվածքով խայտառակում է նախ իրեն եւ հետո էլ, երբ նախագահ դառնա, նաեւ պետությանը: Ժիրինովսկու պատասխանն էլ ավելի կոպիտ եւ գռեհիկ է եղել: Նա Պուգաչովային եւ նրա կոլեգաներին անվանել է մարմնավաճառներ, ապա հիշեցրել, թե քանի անգամ է ամուսնացել Պուգաչովան ու նաեւ ասել, որ երբ ինքը նախագահ դառնա, ու նրանք էլ գան իր մոտ` Կրեմլ, թքելու եւ ոտքերը մաքրելու է նրանց վրա:




Լրահոս