Երեկ Մոսկվայում անհայտ անձինք կրակել են գործարար Իրինա Զիրոյանի վրա: Ոստիկանությունից հայտնել են, որ Իրինա Զիրոյանը թիկնապահի հետ եկել էր` ճաշելու «Տանուկի» ռեստորանում: Երբ նա դուրս է եկել այնտեղից եւ մոտեցել մեքենային, երկու հոգի կրակ են բացել նրա եւ թիկնապահի ուղղությամբ: 52-ամյա Զիրոյանը տեղում մահացել է: Նրա թիկնապահ Վալերի Ֆիլատովը ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել վերակենդանացման բաժին: Առայժմ չի հաջողվել հանցագործներին բռնել: Իրավապահ մարմինների փոխանցմամբ` Զիրոյանի սպանությունը, ամենայն հավանականությամբ, պատվիրված է եղել:
ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ Է ՍՊԱՆՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ