Ամերիկացի Թոմաս Սուարեսը 3D նոր տպիչ է ստեղծել և համոզված է, որ այն եղածներից 10 անգամ ավելի արագ կաշխատի:
Ինչպես և բոլոր նորարարներտ, Սուարեսը լի է լավատեսությամբ իր գյուտի հետ կապված: Սակայն դրանով նրա նմանությունն ուրիշներին սահմանափակվում է` նորարարն ընդամենը 15 տարեկան է:
Դպրոցից հետո նա զբաղվում է 3D տեխնոլոգիայի մշակումներով, հավելվածներ ստեղծում սմարտֆոնների և Google Glass ակնոցների համար:
Սուարեսն իր սեփական ընկերությունն ունի` CarrotCorp-ը, որը նա ստեղծել է 11 տարեկանում:
Կալիֆորնիան` Հոլիվուդից մինչև Սիլիկոնյան դաշտավայր, միշտ աչքի է ընկել իր առաջատար երիտասարդական մշակույթով և ձեռներեցությամբ: Հիմա այդ երկու տարբեր աշխարհներն իրար են մոտենում, դեռահասներն ավելի ու ավելի հաճախ են սեփական ընկերություններ բացում. տեղեկացնում է BBC-ն: