Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը: 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց բրոնզե մեդալը` 3:1 հաշվով հաղթելով ուկրաինացի Դմիտրո Պիշկովին: 1/8 եզրափակիչում Արսենը զիջեց աշխարհի չեմպիոն, ռուս Ռոման Վլասովին, որը հետագայում հասավ եզրափակիչ, իսկ Ջուլֆալակյանը երկու մրցապայքարներում հաղթելուց հետո նվաճեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունքը: 66 և 84 կգ քաշային կարգերում անհաջող հանդես եկան Արամ Ջուլֆալակյանն ու Հրաչ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իսկ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանը թիմային հաշվարկում գրավեց 5-րդ տեղը:
Արսեն Ջուլֆալակյանը դարձավ բրոնզե մեդալակիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ