Արման Երեմյանը վարկանիշային 10 միավոր ավելացրեց իր հաշվին Չինաստանի Սուժոու քաղաքում կայացած թաեքվոնդոյի «Մեծ մրցանակի» խաղարկության առաջին փուլում:
80 կգ քաշային կարգում հանդես եկած հայ մարզիկը հաղթելով թուրք և մեքսիկացի մրցակիցներին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի փոխչեմպիոն ֆրանսիացի հակառակորդին:
Այս մրցումների շարքը կարևորվում է այն հանգամանքով, որ դրանց վերջնարդյունքում վարկանիշային սանդղակի 16 լավագույն մարզիկները 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճելու: Մինչ այս մրցաշարը Արմանը 25-րդ հորիզոնականին էր, բայց ակնկալվում է, որ հիմա մի քանի տեղով կբարձրանա: