«Ժառանգության» անդամին «վերբովկա» անող ԱԱԾ աշխատակիցը Արմեն Աշոտյանի խորհրդակա՞նն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մտահոգում է, որ իրենց համագումարից առաջ և հետո ԱԱԾ-ն  փորձ է արել կուսակցության երկու երիտասարդ անդամներին հավաքագրել, ինչը շատ վտանգավոր ու հակաօրինական է: Նա նշեց, որ այդ ամենն  ուղեկցվել է կուսակցության ու ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներով:

Նա տեղեկացրեց, որ այդ երիտասարդներից Հրայր Մանուկյանն այսօր կդիմի Գլխավոր դատախազին ու ՄԻՊ-ին, կներկայացնի հաղորդում հանցագործության մասին:

Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն արեց, թե «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձ կատարած ԱԱԾ աշխատակից-կապավորը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական է:

Լրագրողների` ճշտող հարցին, թե կոնկրետ ում մասին է խոսքը, նա նշեց, որ մանրամասները Հրայր Մանուկյանը կներկայացնի իր նկատմամբ հանցագործություն կատարելու հաղորդագրության մեջ։

 

 




Լրահոս