Չորրորդ ինքնիշխանություն. ԲՀԿ-ի տորթերը ընտրակաշառք են, իսկ ՀՀԿ-ինը` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”ՉԻ””-ն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից փորձել է իմանալ, թե արդյո՞ք ճիշտ են շրջանառվող լուրերն այն մասին, որ Արմավիրի դպրոցներում մարտի 8-ի կապակցությամբ նվերներ են բաժանվել դպրոցների տնօրեններին, որոնք ընդունել են միայն ՀՀԿ-ականների կողմից ուղարկված նվերները, իսկ ԲՀԿ-ականների մատուցած նվերները, տվյալ պարագայում` տորթերը, համարել են ընտրակաշառք եւ հետ են ուղարկել: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չի հերքել այս լուրը: Ավելին` հաստատելով, նշել է. “”Ընդամենը մեկ թե երկու տեղ է նման դեպք եղել””: Նա նաև փոխանցել է. “”Ես խոսել եմ դպրոցների տնօրենների հետ, պարզվեց, որ առանց տնօրեններին տեղյակ պահելու ինչ-որ մարդիկ նվերներ են բաժանել և դա էլ եղել է նվերների` ետ տալու պատճառը: Մի քիչ հարգանքի նշան է, որ առանց տվյալ հիմնարկի ղեկավարին տեղյակ պահելու` ինչ-որ բան են բաժանում: Մնացած տեղերում ընդունվել են””: Մարզպետը հարկ չի համարել պատասխանել հարցին, թե եղե՞լ են դպրոցներ, որոնց տնօրենները զգուշացված են եղել, բայց, այնուամենայնիվ, միայն ՀՀԿ-ի նվերներն են ընդունել:  Մինչդեռ, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական մարզային “”գործիչներն”” են հրահանգել տնօրեններին հետ ուղարկել ԲՀԿ-ի ուղարկած տորթերը` հայտարարելու, թե իրենք ընտրակաշառք չեն ընդունում: 




Լրահոս