Գերմանիայում առգրավել են «երկրորդ լրտեսի» համակարգիչները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի իրավապահ մարմիններն առգրավել են լրտեսական սկանդալի երկրորդ կասկածյալի համակարգիչներն ու կրիչները. տեղեկացրել է բրիտանական The Guardian թերթը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազության տվյալներով՝ կասկածյալի բնակարանում և երկրի պաշտպանության նախարարությունում գտնվող աշխատասենյակում խուզարկումներ են կատարվել «գաղտնի խուզարկու ծառայությանը պատկանելու կասկածի հետ կապված»:

Սակայն ինքը՝ ենթադրյալ լրտեսը, առայժմ չի ձերբակալվել:

«Նա զինվորական հակահետախուզության ուշադրությունն է գրավել այն մարդկանց հետ ունեցած պարբերական հանդիպումներով, ովքեր, ինչպես կարծում են իրավասու մարմինները, աշխատում են ամերիկյան հատուկ ծառայություններում», – գրում է թերթը:




Լրահոս