Ուկրաինայում ուժայինների գործողություններից 500 խաղաղ բնակիչ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում և Լուգանսկում Կիևի ուժայինների գործողությունների պատճառով զոհվել է 478 քաղաքացիական անձ. հայտարարել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար Վասիլի Լազորիշինեցը:

«Քաղաքացիական բնակչության շրջանում մեր կորուստները, ցավոք, զինվորականներից ավելի մեծ են: Ուկրաինայի արևելքում օպերացիայի անցկացման ժամանակ քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է 478 մարդ, այդ թվում՝ 30 կին և 7 երեխա: Եվս 1392 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 104 կին և 14 երեխա»,  – հայտարարել է նա:

Այս պահին 279 մարդ ստացիոնար բուժում են անցնում բուժհաստատություններում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս