Մայրաքաղաքում ընթացքի մեջ են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով համապատասխան կառույցների մասնագետների հետ կազմակերպվել են քննարկումներ և ներկայացվել են մի շարք առաջարկություններ:Անդրադառնալով քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստություններին կապված դպրոցներում ավարտական միջոցառումների նպատակով դրամահավաքության հնարավոր դեպքերի մասին`քաղաքապետը հանձնարարել է հետևողական աշխատանք տանել դրանք բացառելու ուղղությամբ: “Մեզ համար շատ կարևոր է երեխաների կրթության հարցը: Դպրոցներում դրամահավաքության կամ դրամահավաքության փորձի յուրաքանչյուր դեպք խստագույն կերպով կպատժվի և առաջին հերթին պատասխանատվություն կկրեն դպրոցների տնօրեններն ու համապատասխան անձինք”,-նշել է Տարոն Մարգարյանը: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ՀՀ դրոշները նորերով փոխարինելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հենասյուների տեղադրման հարցի հետ կապված` հանրակրթության վարչության պետը զեկուցել է նաև, որ դրանք ամբողջությամբ հաշվառված են և շուտով այդ աշխատանքները կմեկնարկեն:Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև բնակելի շենքերի մուտքերում և բակերում իրականացվող ապօրինի առևտրի կանխարգելմանը աևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքները շարունակվում են և հայտանբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև հետևողական աշխատանք տանել շինարարական կազմակերպությունների կողմից կարգապահական նորմերի և շինարարական մշակույթի պահպանման, ինչպես նաև շինհրապարակներում համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող հսկողությանը զուգահեռ հասարակական տրանսպորտի մոնիտորինգի արդյունքների ամփոփման նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ սպասարկման ոչ բավարար որակի համար 12 տնտեսվարող սուբյեկտների գրավոր զգուշացում է տրվել: Անդրադառնալով “Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ” ՓԲԸ-ի կողմից տրասպորտային հոսքերի վերահսկման նպատակով մայրաքաղաքում տեղադրված տեսախցիկների շահագործմանը`քաղաքապետը հանձնարարել է վերանայել համակարգը, վերացնել առկա թերությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ավելացնել տեսախցիկների թիվը:Զեկուցվել է, որ առաջիկայում կմեկնարկեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որից հետո համապատասխան վայրերում կկատարվի ճանապարհների գծանշում: Զեկուցվել է նաև, որ վերականգնված է Գրիգոր-Լուսավորիչ փողոցի և Մաշտոց պողոտայի հատման մասում գտնվող ստորգետնյա հետիոտն անցման լուսավորման համակարգը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը, մասնավորապես հետևողական լինել աղղբահանության վարձավճարների գանձման ուղղությամբ:Բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի պուրակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում ընթացքի մեջ են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները: Զուգահեռաբար կատարվում են նաև ծառերի սանիտարական էտման և գեղարվեստական ձևավորման աշխատանքներ:Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել շատրվանների և ջրային ավազանների գործարկումը վերահսկելու նպատակով: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հանձնարարել է գույքագրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում գտնվող և վերջին տարիներին չգործող ու շատրվանների ցուցակ և համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման ուղղությամբ: Մարտի 27-ին նշվող թատրոնի միջազգային օրվա հետ կապված քաղաքապետը հանձնարարել է հստակեցնել միջոցառումների ցանկը:




Լրահոս