Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին հայտնում են, որ Մարտի 19-ին աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակությունը Հայաստանի գործընկեր Կանզաս նահանգում հանդիպումներ կունենա նահանգապետ Սեմ Բրաունբաքի, Սենատի նախագահ Ստեֆան Մորրիսի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Օ՛Նիլի Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի հետ: Վաշինգտոնում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հանդիպումները ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լեոն Պանետտայի, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Դեվիդ Պետրեուսի, Պաշտպանության քարտուղարի տեղակալ Ջոզեֆ ՄքՄիլանի, Պետքարտուղարի տեղակալներ Ֆիլիպ Գորդոնի Էնդրյու Շապիրոյի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում նախատեսված են նա ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի հետ:




Լրահոս