Երեխաների խնամքի հաստատություններին գումար կտրամադրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հուլիսի 17-ի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերoթիկ հաստատություն» և «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություններում տանիքի վերակառուցման աշխատանքների իրականացման նպատակով առաջարկեց դրամական օգնություն տրամադրել:

Ըստ այդմ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2014 թվականի ինն ամսում կհատկացվի 17,129.4 հազար դրամ:

Դրանցից` 6,639.6 հազար դրամը կտրամադրվի  «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերoթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, իսկ  10,489.8 հազար դրամը`  ճաշարանի, մարզադահլիճի և հանդիսությունների սրահի տանիքի վերակառուցման նպատակով, դրամաշնորհի հատկացման պայմանագրով կտրամադրվի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:




Լրահոս