Կաթնամթերքի` հատկապես պանրի եւ կաթի ամենօրյա օգտագործումը դրական ազդեցություն է թողնում ուղեղի ֆունկցիաների վրա: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի գիտնականները: Ուսումնասիրությունները կատարվել են ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում, որին մասնակցել է ավելի քան 1.000 մեծահասակ: Գիտափորձի ընթացքում մասնակիցների մոտ ստուգվել են հիշողությունը, ուշադրությունը, խոսելու, մտածողության եւ կողմնորոշման ունակությունները: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր կաթնամթերք չեն օգտագործում կամ շատ քիչ են օգտագործում, վերը նշված ֆունկցիաների ցուցանիշները միջինից ցածր են եղել: Իսկ ովքեր մշտապես կաթնամթերք են օգտագործում, տվել են դրական արդյունքներ: Փորձագետները նշում են, որ կաթնամթերքը նվազեցնում է սրտի հիվանդությունները:
ՕԳՏԱԿԱՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ