“Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծն այսօր Աժ-ում ընդունվեց 68 կողմ ձայներով: “Ժառանգություն” և ՀՅԴ խմբակցությունները չքվեարկեցին: “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այն մեթոդը, որն օգտագործվեց այս օրինագծի ընդունման ժամանակ՝ հաշվի չառնելով հանրության կարծիքը, այդպես էլ չկազմակերպելով հանրային լսումներ, անընդունելի էր. “Ժառանգությունը չի քվեարկել, և ընդունեք սա որպես քաղաքական դիրքորոշում”: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, ովքեր չքվեարկեցին՝ գիտակցելով, որ դրա դեմ պայքարի այլ տարբերակ չկա, իսկ նրանց, ովքեր պատասխանատվություն ստանձնեցին՝ ընդունելով օրինագիծը, մաղթեց, որպեսզի մոտ ապագայում չտեսնեն դրա կիրառումը:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծն ընդունվեց
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ