Երեվանում անշարժ գույքն էժանացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. հանրապետության անշարժ գույքի շուկայում արձանագրվել է գործարքների քանակական աճ, որի արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 191,767 միավոր, 2010թ. համեմատ աճել է 10.2%-ով կամ 17,784 միավորով, այդ թվում Երևանում` 11.8%-ով կամ 6,550 միավորով, իսկ մարզերում` 9.5%-ով կամ 11,234 միավորով: Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն`2011թ. անշարժ գույքի նկատմամբ իրականացված 48,107 օտարման գործարքների 76.9%-ը կազմել են առքուվաճառքները, 22.5%-ը` նվիրատվությունները և 0.6%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 37.8%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.0%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները: 2011թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2010թ. համեմատ, աճել է 6.1%-ով: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2011թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2010թ. համեմատ, նվազել են 5.5%-ով, իսկ մարզերում աճել են 0.3%-ով:




Լրահոս