Նախագահը շնորհավորել է քրդերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է քրդերինՆավրոզի կապակցությամբ:Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ:Այս պայծառ տոնը թող ուրախություն և երջանկություն բերի յուրաքանչյուր քրդական ընտանիքի: Մաղթում եմ, որ գարնան ու զարթոնքի հետ իրականանան ձեր լավագույն իղձերն ու նպատակները, և հաջողություններ արձանագրվեն թե՛ ներհամայնքային, թե՛ մեր երկրի՝ մեր ընդհանուր տան հանրային կյանքի բոլոր ասպարեզներում: Մենք մեր հերթին պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել ծագող խնդիրների լուծման գործում: Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ,Ձեր հոգսերը բոլորիս հոգսերն են, եւ ձեր ուրախությունը բոլորիս ուրախությունն է:Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում ամենայն բարիք:




Լրահոս