Արամ Կարապետյանը մտադիր է առաջադրվել 2013-ի նախագահական ընտրություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մտադիր է առաջադրվել 2013թ-ի նախագահական ընտրություններին եւ այսօրվա մամուլի ասուլիսին անդրադարձավ այն մի քանի փոփոխություններին, որոնք պետք է իրականացնի ընտրվելուց հետո։ “Եթե հանկարծ նորից խնդիր չբացվի իմ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվելու ժամանակացույցի հետ, ուրեմն պատճառ չի լինի չառաջադրվելու: Բայց այդ նպատակով, ես ինքս օր առ օր գրանցում եմ, թե ինչքան եմ բացակայել Հայաստանից: Ես ռեգիստրի օրենքը լավ գիտեմ: Եթե նման խնդիր նորից ծագի շատ վատ է լինելու”,-ասաց նա: Հարցին, թե իր առաջին քայլը որը կլիներ, եթե դառնար ՀՀ նախագահ, Արամ Կարապետյանը նշեց միանգամից մի քանի քայլեր:”Եթե լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, ԱԺ կմտցնեի օրենք, որով ԱԺ-ի պատգամավորների եւ ՀՀ նախագահի թեկնածունների ժամկետները կսահմանափակեի: Այսինքն օրենսդրորեն մարդը երկու անգամ իրավունք ունի լինել ԱԺ պատգամավոր եւ նույն մարդը ընդհանրապես իրավունք ունի երկու անգամ դառնալ նախագահ, ոչ թե անընդմեջ, այլ ընդհանրապես երկու անգամ: Սրանով կլուծվեր սերնդափոխության գործընթացը”,- ասաց նա:Մյուս կարևոր քայլը, որ կաներ Արամ Կարապետյանը, մասնագետների կառավարություն ստեղծելն է եւ կոալիցիոն ուժերից հրաժարվելը:




Լրահոս