Հրապարակ.Արթիկի ոստիկանապետը լծվել է գյուղապետ եղբորը պատգամավոր դարձնելու գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ թերթին են զանգահարել Արթիկից և խնդրել են գրել, որ ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսյանին, պատգամավոր դարձնելու գործին: Նա իր մոտ է հրավիրում մարդկանց և սպառնում, որ ոստիկանության “”պադվալում կփտացնի””, եթե չաշխատեն եղբոր համար: Հրահանգում է անձնագրեր բերել: Բոլորն էլ կորցնելու բան ունեն, մեկը բիզնես, մյուսը` աշխատանք: Ոստիկանապետն ամեն մեկի համար առանձնահատուկ «պադխոդ» է մշակել: Թերթին զանգահարած արթիկցին խնդրում էր` “”մեզ միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի””: 




Լրահոս