Իտալական ֆուտբոլի գլխավոր խնդիրը, ըստ Ռուսաստանի հավաքականի իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոյի, մանկական եւ երիտասարդական թիմերի մարզիչների գրագետ աշխատանքի բացակայությունն է: Այս մասին նա նշել է Gazzetta Regionale-ի հետ զրույցում:
«Երիտասարդական ֆուտբոլը պետք է լինի բարձրակարգ խաղացողների ֆաբրիկա, նրանց պետք է սովորեցնել տեխնիկա, իսկ Իտալիայում մարզիչները 10 տարեկան երեխաներին մարտավարություն են սովորեցնում: Դա սխալ է:
Փաստ է, որ իտալական ֆուտբոլում միշտ դժվարություններ կան: Մենք պետք է ընդօրինակենք Իսպանիայի եւ Գերմանիայի փորձը»,- նշել է նա: