Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հարսանիքը կկատարի իր 60-ամա հոբելյանի օրը, տեղեկացնում է Le Parisien-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում ենթադրություններ էին հայտնվել, որ Օլանդը պատրաստվում է օգոստոսին ամուսնանալ ֆրանսիացի դերասանուհի Ժյուլի Գայեի հետ: Հուլիսի կեսերին Ֆրանսիայի ղեկավարը հրաժարվել է հաստատել կամ հերքել այդ տեղեկատվությունը, հայտարարելով, որ «անձնական կյանքը մնում է անձնական կյանք»:
«Երբ ես ձեզ հայտնելու տեղեկություն ունենամ, կհայտնեմ այն: Բայց այժմ չունեմ»,- հավելել է Օլանդը: Ֆրանսիական թերթի աղբյուրը պնդում է, որ Օլանդի և Գայեի ամուսնությունը նշանակված է օգոստոսի 12-ին, երբ ֆրանսիական նախագահը տոնելու է իր 60-ամյակը: