Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական եվ սոցիալական խորհրդի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզոգոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին armlur.am-ին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից: “Մենք կարևորում ենք Հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է և առաջին քայլերն է կատարում: Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարևոր դեր”,- նշել է վարչապետը: Նա ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը խիստ օգտակար է: Քրիստոս Պոլիզոգոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի և Հայաստանի Հանրային խորհրդի միջև ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաև հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում: Հունաստանի տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:




Լրահոս