Ապօրինի հատված կաղնիներ` «Զիլ»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Գանձաքար գյուղի վերջնամասից բաժնի տարածք են տեղափոխել 1969 թ. ծնված Համլետ Զ.-ի վարած «Զիլ-131» մակնիշի ավտոմեքենան` փայտանյութով բարձված:

Վարորդը հայտարարել է, որ նույն օրը Իջևանի անտառտնտեսության Գանձաքարի մի անտառամասից ապօրինի հատել է 3 կաղնի:

Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս