Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան աստղերի ամենամյա վարկանիշը: Երկրորդ տարին է, ինչ վարկանշի առաջին տեղում է Ռոբերտ Դաունի կրտսերը: Այս պահին դերասանի եկամուտների հիմնական աղբյուրը մնում է Marvel կինոստուդիայի կողմից նկարահանվող «Երկաթե մարդը» ֆիլմաշարը:
Forbes-ի տվյալներով՝ 2013-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում դերասանը վաստակել է 75 մլն դոլար՝ նույնքան, որքան անցած տարի:
Վարկանշի երկրորդ տեղում է դերասան և երաժիշտ Դուեյն «ժայռ» Ջոնսոնը, որի եկամուտն անցած տարի Forbes-ը գնահատել է 52 մլն դոլար: Ամենաբարձր վարձատրվող դերասանների եռյակը եզրափակում է Բրեդլի Կուպերը՝ 46 մլն դոլար եկամուտով: