ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանկամիտ են նրանք, ովքեր չեն տեսնում մեր ձեռքբերումները, եվրոպական զարգացած ու բարեկեցիկ շատ երկրներ այսօր ահավոր վիճակում են»:

Կարինե Աճեմյան idekacto.am

Դե իհարկե, ՀՀԿ-ի ինտելեկտն ու կարողությունները քչերն ունեն: Հանրապետական կուսակցությունն այնպիսի առաջընթաց է ապահովում մեր երկրի համար, որ զարգացած Եվրոպան անգամ սկսել է նախանձով նայել հայկական լեռնաշխարհին: Նախանձն էլ շատ երկրների քայքայել է ներսից ու դրել հետընթացի ճանապարհին: Շուտով երեւի մեր ձեռքբերումների առաջ տեղի տան նաեւ աշխարհի մյուս զարգացած երկրները նույնպես: Այնպես որ, Հայաստանը դրախտավայր է դարձել, բայց ոչ ոք չգիտի այդ մասին: Ազգային Ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքերից կարելի է հասկանալ, որ ողջ երկիրը մանկամիտ է, բացի իրենից:




Լրահոս