Ցանկանում եմ «Չելսիի» հետ նվաճել բոլոր տիտղոսները. Ֆաբրեգաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ից Լոնդոնի «Չելսի» իր տեղափոխության մասին:

«Ինձ համար շատ կարևոր էր, որ տեղափոխությունս համաձայնեցված էր դեռ մինչև Մունդիալի մեկնարկը: Ես ցանկանում էի, որ գլուխս ազատ լինի:

Կարծում եմ` տարիքս համապատասխանում է նոր մարտահրավեր ընդունելուն: Ուսումնասիրել եմ իմ ունեցած բոլոր տարբերակները:

Ժոզեի թիմերի դեմ միշտ բարդ է խաղալ, քանի որ նրանք շատ կարգապահ են և գրագետ: «Չելսի»-ի հետ ցանկանում եմ նվաճել բոլոր տիտղոսները»,- նշել է դա:




Լրահոս