Շուրջ 800 անուն ապրանքների մաքսատուրքերը չեն փոխվի. Կ. Ճշմարիտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն անդրադարձավ Հայաստանի վրա էներգակիրների թանկացման ազդեցությանը:

«Տեխնոլոգիական վերազինումն ընթանում է արտադրության զարգացմանը զուգահեռ, եւ այդ առումով էներգակիրների ինքնարժեքը, այսպես թե այնպես, արտադրանքի արժեքի մեջ քանի գնա պակասելու է», – նշեց նա:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այսօր ավելի էներգախնայող ու տեխնոլոգիապես ավելի բարձր արտադրությունների է ձգտում. «Ե՛վ ձգտումը, ե՛ւ քաղաքականությունն ուղղված են նրան, որ մտավոր կարողություններն ավելի շատ ավելացված արժեք ստեղծեն Հայաստանի արտադրություններում», – հավելեց նա:

Նախարարն անդրադարձավ նաև այն ապրանքախմբի մաքսատուրքերին, որոնց մասով Հայաստանը բանակցություններ էր վարում: Նա նշեց, որ բանակցություններն ավարտված են ու հայկական կողմին հաջողվել է 750-800 անուն ապրանքների մասով ստանալ բացառություններ, ու դրանց նկատմամբ կկիրառվի նույն մաքսային քաղաքականությունն, ինչ այսօր է գործում: «Բանակցություններն ավարտված են: Այսօրվա դրությամբ նոր առաջարկներ չկան, ինչ համաձայնեցված է, համաձայնեցված է… Համաձայնեցված է այն ռեժիմով, որը գործում է ներկայումս»,- նշեց Կ. Ճշմարիտյանը:




Լրահոս