Իտալիան առաջարկել է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցների փաթեթը կներկայացվի Եվրամիության երկրների դեսպաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Իտալիան պնդում է պատժամիջոցների ընդլայնման վրա։ Կներկայացվի փաթեթ, որը ներառում է լրացուցիչ պատժամիջոցներ ՌԴ քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ»,- նշված է գործակալության կայքում։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովն արդեն ներկայացրել էր նոր պատժամիջոցների առաջարկներ, որոնք կապված էին Ուկրաինայի ճգնաժամի հետ: Դրանք նախատեսվում է ընդունել հաջորդ շաբաթվանից ոչ շուտ։