ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ ժամանակներս կարող է հանձնել ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ: Այդ մասին հայտնում է ՈւՆԻԱՆ-ը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության ներքին հետախուզության նախկին պետ Նիկոլայ Մալոմուժին:
«Հենց այս ժամանակ, երբ մենք իրականացնում ենք բոլոր գործողությունները, մտածում եմ, որ այս օգնությունը կտրվի կոնկրետ ռազմական տեխնիկայի տեսքով: Այն մի փոքր ուշ կտրամադրվի», – հայտարարել է Մալոմուժը:
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի սենատն ու կոնգրեսականները պաշտպանել են այս որոշումը: Նշվում է, որ այդպիսի կարգավիճակը Ուկրաինային հնարավորություն կտա ԱՄՆ-ից ստանալ ֆինանսավորում՝ զինվորական և պաշտպանական տեխնիկայի համար: