«Ժողովուրդ»-ը հուլիսի 23-ին գրել էր, որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանը թալանել են: Հանցագործները տարել էին միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերը՝ համակարգիչներ, թանկարժեք նկարներ և այլն, գողերի ուշադրությունը չէր գրավել: Ըստ ամենայնի, նրանք խմբով են եղել, քանի որ տարած չհրկիզվող պահարանը թեև չափերով փոքր, բայց շատ ծանր է եղել: Եվ մեկ կամ երկու հոգով դժվար կլիներ այն տեղափոխել:
Երեկ «Ժողովուրդ»-ին կատարվածից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ գողացված պահարանում կարևոր փաստաղթերից բացի եղել են նաև ոսկյա զարդեր:
Հիշեցնենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, նաև՝ ՀՀ առևտրի նախարար: