Ոստիկանությունը հայտնաբերել է մահվան ելքով վրաերթ կատարողին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 27-ին, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի աշխատակիցները բացահայտել են  մի քանի օր առաջ Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթ կատարող անձին: Ինչպես Վաղարշապատից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ կեսօրին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է բերման ենթարկվել Երևանի Արշակունյաց 135 շենքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Եդիգարյանը:Պարզվել է, որ նա, վարելով “Օպել Օմեգա”մակնիշի 64 ԼՕ 104 համարանիշի ավտոմեքենան, մարտի 24-ին Արմավիրի մարզի Աթարբեկյան գյուղում վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:Վրաերթից հետո Ա. Եդիգարյանը ավտոմեքենան տանում է արհեստավորի մոտ եւ վերացնում վթարի հետքերը:Փաստի առթիվ Ոստիկանության Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի եւ 244 հոդվածի հատկանիշներով:




Լրահոս