Անհայտ է, թե որքան կբարձրանա տրոլեյբուսի ուղեվարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը չի կարող ազդեցություն չունենալ բացառապես էլեկտրաէներգիայով աշխատող տրանսպորտի վրա: Հավանական է, որ բացառապես էլեկտրաէներգիայով աշխատող փոխադրամիջոցների՝ մետրոյի և տրոլեյբուսի ուղեվարձը կբարձրանա:

Հայտնի է, որ տրոլեյբուսն աշխատում է դոտացիայով, քանի որ ուղևորափոխադրման այդ միջոցից օգտվողները հիմնականում անվճար են երթևեկում: Այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է դառնում, որ տրոլեյբուսի սակագնի բարձրացումն ախուսափելի է: Սակայն մինչ այս պահը Երևանի քաղաքապետարանը որոշում չունի, թե տրոլեյբուսի և մետրոյի ուղեվարձերը որքան են սահմանվելու:

Քաղաքապետարանի՝ armlur.am-ին ուղարկված պատասխանում մեր կողմից տրված հարցին այդպես էլ ուղիղ պատասխան չի տրվել: Քաղաքապետարանի պատասխանն ավելի քան մշուշոտ է:

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ 2014 թվականի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության արդյունքում էլեկտրաէներգիայով աշխատող «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» և «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ներում էլեկտրաէներգիայի գծով լրացուցիչ ծախսերը 2014 թվականի մնացած ժամանակահատվածում (5 ամիս) կկազմեն համապասախանաբար 28,2 մլն.դրամ և 9,5 մլն.դրամ: Հաշվարկներն իրականացվել են 2013 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ծախսերի քանակական ցուցանիշների հիման վրա», -նշված է քաղաքապետարանի պատասխանում:




Լրահոս