ԿԸՀ-ն մերժեց բոլոր դիմումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում, որը վարում էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, որոշում ընդունվեց մերժել “Տաղանդավոր սերունդ” մանկապատանեկան երիտասարդական կազմակերպության և “Ազատականություն և ժողովրդավարություն” հ/կ դիտորդների հավատարմագրման դիմումները: Երկու դեպքում էլ որոշման նախագծերը մերժվեցին 7 կողմ և 0 դեմ ձայներով: Մասնավորապես երկրորդի դեպքում Տ. Մուկուչյանը մերժման հիմքը պատճառաբանեց ներկայացված փաստաթղթերի` ազատականության հետ կապ չունենալով: ԿԸՀ-ն մերժեց նաև քաղաքացի Ռուբեն Թորոսյանի թիվ Ը-046, Ը-047, Ը-048 դիմումները: Քաղաքացի Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) դիմումը` կապված թիվ 19-ում առաջադրված Սեդրակ Սարոյանի` վերջին հինգ տարում Հայաստանում չապրելու հետ, ևս մերժվեց: Բողոքը կարող է վիճարկվել Վարչական դատարանում` երեք օրվա ընթացքում:




Լրահոս