Անգլիայից հեռացա անձնական խնդիրների պատճառով. Պատրիս Էվրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Յուվենթուս»-ի նորեկ Պատրիս Էվրան նշել է իր՝«Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու պատճառները:

«Շատ դժվար էր լքել «Յունայթեդ»-ը: Անգլիայից հեռացա անձնական խնդիրների պատճառով: Արդեն, երբ իմացա, որ «Յուվենթուս»-ը հետաքրքրվում է իմ ծառայություններով՝ հեշտ ընդունեցի նրանց առաջարկը: Շատ ավելի դժվար էր «Յունայթեդ»-ից հեռանալու մասին որոշում կայացնելը:

Այնտեղ վստահում էին ինձ: Սակայն այստեղ ես երջանիկ եմ ու հույսով, որ հաջող մրցաշրջան կանցկացնեմ»,- ասել է Էվրան:




Լրահոս