Պեկինում թողարկվել է Mercedes-Benz C-class L-ի առաջին օրինակը: Սեդանի ներկայիս երկարացված տարբերակը մշակվել է հատուկ Չինաստանի համար և կարտադրվի միայն Չինաստանում:
Դրա անիվային բազան երկարացվել է 80մմ-ով, որի արդյունքում 4766մմ-ով երկարացվել է մեքենայի ընդհանուր երկարությունը: Եվրոպական տարբերակից այն տարբերվում է նաև առջևի նստատեղի կարգավորմամբ:
Սեդանի շարժիչները նույնպես արտադրվում են Չինաստանում, իսկ մեքենայի այս տարբերակի վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա աշնանը: