շները մեքենա են առեվանգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում երեք շուն առեւանգել են իրենց տիրուհու մեքենան, բախվել մեկ այլ մեքենայի ու փախուստի դիմել դեպքի վայրից գրում  է lenta.ru-ն: Շներն առեւանգել են իրենց տիրուհու մեքենան, երբ նա այն կայանել է առեւտրի կենտրոններից մեկի կայանատեղիում: Ինչ-որ ձեւով կենդանիներին հաջողվել է գործարկել մեքենան եւ պոկել տեղից. այն շուտով բախվել է առջեւում կայանված մեքենային: Բարեբախտաբար, այդ մեքենայում մարդ չի եղել: Այլ վթարներից խուսափել հաջողվել է միայն տիրուհու` առեւտրային կենտրոնից դուրս գալուց հետո: Նրան թվացել է, թե չարագործ է առեւանգել մեքենան, սակայն երբ բացել է դուռը, իր շներին է տեսել:Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Սակայն, մինչ նրանք զբաղված են եղել փաստաթղթաշրջանառությամբ, շները մեքենայով փախուստի են դիմել: 




Լրահոս