Կիևը կարգելի 500 ռուսաստանցի արտիստի մուտքն Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանությունները մոտ ժամանակներս պատրաստվում են արգելել 500 ռուսաստանցի մշակույթի գործիչների մուտքը՝  Ղրիմի բռնագրավմանը հավանություն տալու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

«Մենք նախապատրաստում ենք Ղրիմի բռնագրավմանն ու Ուկրաիանայի մասնատմանը հավանություն տված 500 ռուսաստանցի մշակութային գործիչների ցանկը, որոնց մուտքը երկիր կարգելվի: Ես ճիշտ եմ համարում Ուկրաինայում նրանց գումար աշխատելն արգելելը. թող գնան Ղրիմ և ելույթ ունենան ճայերի առջև՝ դատարկ լողափերում», – գրել է Գերաշչենկոն սոցկայքի իր էջում:

Նման հայտարարության առիթ է հանդիսացել Օդեսսայում ուկրաինացի երգչուհի Անի Լորակի ելույթի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկը: Աջ ծայրահեղական խմբավորումների մոտ 70 ներկայացուցիչ ցույց է կազմակերպել ելույթի ժամանակ՝ բողոքելով երգչուհու ռուսամետ կեցվածքի դեմ:




Լրահոս