ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարօրինակ լողազգեստներ

Օրերս Մայամիում ավարտվել է լողազգեստների ցուցադրության շաբաթը, որի ընթացքում բացի էլեգանտ եւ հարմարավետ լողազգեստներից՝ ցուցադրվել են նաեւ այնպիսի նմուշներ, որոնք առաջացնում են մի շարք հարցեր՝ որտե՞ղ հագնել դրանք, ինչպե՞ս արեւայրուք ընդունել այդ լողազգեստներով, ինչպե՞ս լողալ դրանք կրելով: Ներկայացնում ենք տարօրինակ լողազգեստների մի քանի լուսանկարներ:

 

Լուրեր

Ֆիլմ ցեղասպանության մասին
Այս տարվա մայիսից Գավառում սկսել են նկարահանել «Մետաղադրամն անապատում» լիամետրաժ պատմագեղարվեստական ֆիլմը, որի սցենարի հեղինակներն են ԱՄՆ քաղաքացի, բարեգործ, Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրինը եւ Արփի Աղոյանը: Նկարահանումները սկսվել են Երեւանում եւ Գավառում, Սեւանա լճի մերձակայքում, Կարմիր գյուղում, Դալարիկ, Տաթեւ գյուղերում, իսկ օգոստոսից կշարունակվեն ԱՄՆ-ում: «Հետք»-ի տեղեկացմամբ` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մետաղադրամն անապատում» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2015-ի ապրիլի 24-ին: «Թեեւ ֆիլմի պրեմիերան կայանալու է Հայաստանում, այն նախատեսված է Հայաստանից դուրս գտնվող անգլախոս հանրության համար, որտեղ շատ քչերն են տեղեկացված Հայաստանի պատմական ողբերգական իրողության մասին»,- նշել է Բեքման Բրինը:

Իգոր Կրուտոյը զայրացած է
Ռուս երգահան Իգոր Կրուտոյը կարող է փակել Յուրմալայում «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը, որի համասեփականատերն ու ժյուրիի նախագահն է:
Մրցույթի շուրջ եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ չի ցանկանում հեռանալ Լատվիայից, սակայն նրա համբերությունը հատում է:
Կրուտոյը նշել է, որ արդեն 10 զանգ է ստացել Ռուսաստանի տարբեր նահանգապետերից, ովքեր առաջարկում են մրցույթը Յուրմալայից իրենց մոտ տեղափոխել: Առայժմ։ սակայն, տարբերակներից ոչ մեկը չի դիտարկվում:
Կրուտոյը զգուշացրել է, որ ինքը մեկ անգամ է «թքում»՝ նկատի ունենալով Յուրմալային հրաժեշտ տալու հավանականությունը:
Հիշեցնենք, որ այս տարի «Նոր ալիք» մրցույթը սկսվել էր ռուսաստանցի երգիչներ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի եւ Օլեգ Գազմանովի դեմ պատժամիջոցներից, որոնց արգելել էին մուտք գործել Լատվիայի տարածք եւ մասնակցել «Նոր ալիք» մրցույթին:

Բեյոնսեն ներել է ամուսնուն
Խոսակցություններն այն մասին, թե 44-ամյա Jay-Z-ի եւ Բեյոնսեի միջեւ սեւ կատու է անցել, սկսվել են երկու ամիս առաջ։ Կրակին յուղ ավելացրեց նաեւ տեսախցիկի նկարահանածը վերելակում, որտեղ Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը, նրա ներկայությամբ հարձակվում է Jay-Z-ի վրա ու սկսում բռունցքներով հարվածել նրան։
Այդ ժամանակ ամուսնուն դավաճանության մեջ մեղադրող փոփ աստղն արդեն դադարել էր կրել ամուսնական մատանին:
Բայց ինչպես երեւում է, ամեն ինչ հարթվել է, եւ ամուսինների սառնության շրջանն անցել է։ Հիմա նրանք ԱՄՆ տարբեր քաղաքներում համատեղ հանդես են գալիս «On The Run» համերգաշրջանով։

Էշթոն Քաթչերն ամուսնանում է
Չնայած այն բանին, որ Էշթոն Քաթչերն ու Միլա Կունիսը շուտով բալիկ կունենան, նրանք դեռ նոր են ծրագրում ամուսնանալ:
Համաձայն զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ պսակադրությունը պետք է տեղի ունենա 1 տարուց՝ հաջորդ տարվա հուլիսին, իսկ մինչ այդ նրանք ուշադրությունը կկենտրոնացնեն դստեր վրա:
Դերասանները չեն պատրաստվում ճոխ տոնակատարությունների: Կհրավիրվեն միայն մտերիմներն ու ընկերները:
Զույգը ցանկանում է մեծ ընտանիք ունենալ, ինչի ուղղությամբ նրանք մտադիր են ջանքեր գործադրել հարաբերություններն օրինականացնելուց անմիջապես հետո:

«Ավատար»-ի արեւելյան տարբերակը
Չին ռեժիսորները չեն հրաժարվում «Ավատար» ֆիլմի հաջողությունները գերազանցելու փորձերից։ Այս անգամ նրանց նոր ֆիլմի սյուժեի հիմքում կլինեն չժուան ժողովրդի առասպելներն ու լեգենդները։
«Century Media» ընկերությունը հայտարարել է 3D ֆիլմի թողարկման մասին, որը կարող է համեմատվել Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հետ։ Չինական ընկերությունն աշխատանքի է հրավիրել «Ավատար» եւ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի հատուկ էֆեկտների ռեժիսորին, ինչպես նաեւ մի քանի հոլիվուդյան սցենարիստների։
Նկարահանումները կսկսվեն 2015թ.մայիսին, իսկ ֆիլմի հիմքում կլինեն երիտասարդ Գուկի արկածները, ով փորձում է իր ժողովրդին փրկել վիշապից։

 

 




Լրահոս