Ադրբեջանական APA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանցի զինծառայող է ինքնասպանություն գործել: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիզուլու շրջանի զորամասում: 1992 թվականին ծնված Էլմիր Ադիլօղլու Քերիմովն ինքնաձիգի օգնությամբ ինքնասպան է եղել: Նախնական տեղեկություններով՝ Քերիմովն այդ քայլին գնացել է ընտանեկան խնդիրներից առաջացած սթրեսի պատճառով: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխղեկավար Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինծառայողի կորուստը:
ինքնասպանություն է գործել Ադրբեջանցի զինծառայող
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ