ԱՄՆ-ում «երկրորդ Սնոուդեն» է հայտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի իշխանությունները եկել են այն եզրակացության, որ երկրի ազգային անվտանգության ոլորտում գաղտնի տեղեկատվության արտահոսքի մեկ այլ աղբյուր է հայտնվել, որն արդեն լրատվամիջոցներին է փոխանցել հատուկ ծառայություններին վերաբերող փաստաթղթեր:

CNN-ը հղում է անում վարչակազմի ներկայացուցիչնեչին, որոնց անունները չի հրապարակվում, որոնք, իբր հայտարարել են, որ ԱՄՆ-ի հակաահաբեկչական ազգային կենտրոնի փաստաթղթերը, որոնց մասին գնում է խոսքը, փոխանցվել էին ամերիկյան The Intercept էլեկտրոնային լրատվամիջոցին: Դրանից հետո The Intercept-ում հրապարակվել է հոդված, որում ասվում է Բարաք Օբամայի նախագահության ժամանակ ահաբեկչության մեջ կասկածվողների և մեղադրվողների տվյալների բազայի ընդլայնման մասին:

The Intercept-ի առաջատար աշխատակիցներից է Գլեն Գրինուոլդը: Հենց նա է անցած տարի սկսել հրապարակել ԿՀՎ-ի և ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված գաղտնի փաստաթղթերը:




Լրահոս