Քաղաքական թեմայով վեճն ավարտվել է սպանությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևի մարզում քաղաքական վեճի բռնված անձանցից մեկը մյուսին սպանել է գերանդիով:
Պարզվել է, որ երկու վարձու բանվորներ սպիրտային խմիչք են օգտագործել: Սեղանի շորջ խոսակցություն է սկսվել երկրում տիրող քաղաքական հասարակական իրավիճակի մասին:

Վիճաբանության մասնակիցներից մեկը ռուսամետ հայացքներ է արտահայտել՝ պնդելով Ռուսաստանի հետ միություն կազմելու անհրաժեշտության մասին, իսկ մյուսը, լինելով Մայդանի մոլի կողմնակից, չի դիմացել հոգեբանական ճնշմանը: Նա վերցրել է ձեռքի տակ եղած գերանդին և մի քանի հարված հասցրել քաղաքական ընդդիմախոսին:

Հասկանալով, թե ինչ է արել, տղամարդը դուրս է վազել տնից և հարևաններին խնդրել ոստիկանություն կանչել: Դեպքի վայր ժամանած իրավապահները տղամարդուն տարել են բաժանմունք, որտեղ Չերնիգովի մարզի 44-ամյա բնակիչը խոստովանվել է, որ սպանություն է գործել, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս